չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Համընդհանուր ազգային երազանք ձևավորելու հարցում մեզ պետք է օգնի երիտասարդությունը․ Արթուր Վանեցյան (Տեսանյութ)

Համընդհանուր ազգային երազանք ձևավորելու հարցում մեզ պետք է օգնի երիտասարդությունը․ Արթուր Վանեցյան (Տեսանյութ)

Այո՛, ես կարծում եմ, որ մենք այսօր պետք է ձևավորենք համընդհանուր ազգային երազանք, իսկ այդ հարցում մեզ պետք է օգնի երիտասարդությունը՝ իր հայրենակենտրոն երազանքներով, ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը՝ կից հրապարակելով տեսանյութ՝ երիտասարդների հետ իր հանդիպումից։

«Սևանի ափին՝ խարույկի շուրջ, զրուցել եմ «Հայրենիքի» ճամբարականների հետ, ևս մեկ անգամ համոզվել, որ ուժը երիտասարդությունն է», - գրել է Վանեցյանը։

Հիշեցնենք, որ «Հայրենիք» կուսակցությունը երիտասարդների համար ճամբար է կազմակերպել, որի շրջանակում նրանք մասնակցում են արշավների, խաղ-վարժանքների և դասընթացների։ Ճամբարականների հետ հանդիպումներ է ունենում նաև Արթուր Վանեցյանը, անմիջական զրույցի ընթացքում պատասխանում նրանց հուզող հարցերին։

 

  • Կիսվել: