ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հաղարծին գյուղի տներից մեկում այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը

Հաղարծին գյուղի տներից մեկում այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը

Մարտի 23-ին, ժամը 04:28-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Հաղարծին գյուղի տներից մեկում:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 7-րդ փողոցի 1-ին նրբանցքում գտնվող չբնակեցված տան տանիքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:41-ին, մարվել՝ 06:50-ին: Այրվել են տան տանիքի փայտե կառուցատարրերը՝ մասամբ (մոտ 420 քմ):

  • Կիսվել: