շաբաթ, մայիս 31
31 / 5 / 2025
Գրպանահատին հայտնաբերվել են դեպքից կարճ ժամանակ անց (տեսանյութ)

Գրպանահատին հայտնաբերվել են դեպքից կարճ ժամանակ անց (տեսանյութ)

Ոստիկանության Կենտրոնական բաժնում փետրվարի 13-ի երեկոյան  գրպանահատության վերաբերյալ հաղորդում է ստացվել, հայտնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից: 

Թիվ 42 երթուղու ավտոբուսում գաղտնի հափշտակել էին ուղևորուհիներից մեկի դրամապանակը, որի մեջ եղել էր փող ու զեղչի քարտեր։ Բացահայտմանը միացան նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, որոնք հենց դեպքի օրը հայտնաբերեցին կասկածվողին։

Երևանի բնակիչ 21-ամյա երիտասարդը հայտնաբերվեց Կորյունի փողոցում ու բերման ենթարկվեց ոստիկանության Կենտրոնական բաժին։ Նա տվել է խոստովանական բացատրություն։ Գողոնը հայտնաբերվել է։ Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Հանգամանքները պարզվում են։ 

  • Կիսվել: