Երևանում բեռնատարը հետընթաց է կատարել և բախվել թիվ 33 երթուղին սպասարկող ավտոբուսի ապակուն, որը կոտրվել է և թափվել ուղևորի վրա. նա հոսպիտալացվել է
Այսօր՝ մայիսի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։20-ի սահմաններում Նորագավիթ 1-ին փողոցում «Mercedes» մակնիշի բեռնատարը հետընթաց է կատարել և բախվել թիվ 33 երթուղին սպասարկող «HIGER» մակնիշի ավտոբուսի ապակուն, ինչի հետևանքով այն կոտրվել է և թափվել ուղևորի վրա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տուժածը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Արման Գրիգորյանը և Անդրանիկ Հարոյանը։
Դեպքի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են վարորդների և բուժօգնության տեղափոխված քաղաքացու ինքնությունը։