շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Մանրամասներ՝ Երևանում ավտոբուսի վթարից տուժածների մասին

Մանրամասներ՝ Երևանում ավտոբուսի վթարից տուժածների մասին

Երևանում մայիսի 16-ին 23 համարի երթուղին սպասարկող ավտոբուսի վթարի հետևանքով նախնական տվյալներով տուժել է 8 քաղաքացի:

Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, 6 մեծահասակ տեղափոխվել է բժշկական կենտրոն, այժմ նրանք հետազոտությունների փուլում են:

2 անչափահասից մեկը հոսպիտալացվել է, մյուսը թեթև վնասվածք է ստացել, տրամադրվել է առաջին բուժօգնություն: Նախարարությունը տուժածների առողջական վիճակի մասին լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի:

ՀՀ ՆԳ նախարարությունն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված «Zhong Tong» մակնիշի ավտոբուսը Սեբաստիա փողոցում՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոնի հարևանությամբ ապրիլի 16-ին ժամը 15։40-ի սահմաններում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բենզալցակայանի մոտ տեղադրված երկաթե էլեկտրասյանը, ապա՝ գովազդային վահանակին։

  • Կիսվել: