երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Գորիսի կրակոցների գործը կտեղափոխվի Երևան

Գորիսի կրակոցների գործը կտեղափոխվի Երևան

Գորիսի կրակոցների գործը չի քննվի Սյունիքի մարզում: Ըստ տեղեկությունների՝ Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդին՝ Մասիս Պողոսյանը, Սյունիքի մարզի դատախազի տեղակալն է, ուստի այս պայմաններում օբյեկտիվ քննություն չի կարող ընթանալ։

Ըստ ոստիկաննության տեղեկությունների՝ Սյունիքի ներկա մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդին ու նախկին մարզպետի մտերիմները հին հաշիվներ են ունեցել, բայց կոնկրետ ինչ, դեռևս հայտնի չէ։ Ավելին, իրավապահները այս պահին փնտրում են գործող մարզպետի որդուն:

Նշենք, որ երեկ ուշ երեկոյան կրակոցներ էին հնչել Գորիս քաղաքում, ինչի արդյունքում նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մտերիմներից մեկը վիրավորվել է եւ նրան տեղափոխել են Երեւան: Ըստ լուրերի՝ կրակոցի կիզակետում է հայտնվել Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդին՝ Կարեն Պողոսյանը, որին իրավապահները փնտրում են:

  • Կիսվել: