շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Գերեվարված զինծառայողների ծնողները երթով շարժվել են դեպի ՌԴ դեսպանատուն

Գերեվարված զինծառայողների ծնողները երթով շարժվել են դեպի ՌԴ դեսպանատուն

Գերեվարված զինծառայողների ծնողներն այսօր՝ ապրիլի 2-ին, Կառավարության մոտից երթով շարժվել են դեպի ՌԴ դեսպանատուն:

Ծնողներից մեկը հայտնեց, որ իրենք նախկինում դիմել էին ՌԴ դեսպանատուն՝ կապված Ադրբեջանի նախագահի եւ ԱԳ նախարարի հայտարարությունների հետ:

«Մենք Ռուսաստանին ներկայացրել ենք պահանջ Ադրբեջանի նախագահի եւ ԱԳ նախարարի հայտարարությունների հետ կապված՝ Լաչինչ միջանցքով մուտք ու ելքի մասով: Իրենք ուզում էին հող նախապատրաստել, որ մեր երեխաներին թիրախավորեին որպես դիվերսանտներ: Դա մեզ անհանգստացրել է, Ռուսաստանը  որպես եռակողմ համաձայնագրի երաշխավոր կողմ, դիմել ենք ՌԴ դեսպանատուն, խնդրենք, որ սանձեն, զսպեն Ադրբեջանի նախագահին ու ԱԳ նախարարին:

Դա պետք է աներ մեր կառավարությունը, հանդես գար պատասխան հայտարարություններով նույն մակարդակով, որով հանդես էին եկել Ադրբեջանի ղեկավարները: Անտեսել են, քանի որ խոսքը վերաբերել է զինվորներին, իսկ զինվորն իրենց համար որեւէ արժեք չի: Հիմա գնում ենք այդ հարցի պատասխանն ստանալու ՌԴ դեսպանությունից»,-ասաց նա:

  • Կիսվել: