Գեղարքունիքում «Նիվա»-ն «Լավանդա» հանգստյան գոտու ճանապարհին գլխիվայր շրջվելով հայտնվել է ձորակում. կան վիրավորները
Ապրիլի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 21։40-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ՝ 26-ամյա Արթուր Ն-ն իր վարած ՎԱԶ 2121 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Իջևան ավտոճանապարհից դեպի «Լավանդա» հանգստյան գոտի տանող հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորակում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով Արթուր Ն-ն, նրա ուղևորներ՝ 27-ամյա Մարզպետ Ս-ն և 24-ամյա Տիգրան Ղ-ն մարմնական վնսվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։