ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Գեղարքունիքի մարզում հիվանդանոց տեղափոխված տղամարդը հայտնել է, որ ինքն ու 3-ամյա երեխան փողոցում վայր են ընկել. պարզվել է՝ վրաերթի են ենթարկվել

Գեղարքունիքի մարզում հիվանդանոց տեղափոխված տղամարդը հայտնել է, որ ինքն ու 3-ամյա երեխան փողոցում վայր են ընկել. պարզվել է՝ վրաերթի են ենթարկվել

Այսօր՝ օգոստոսի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 16։25-ի սահմաններում Գավառի բժշկական կենտրոնից ոստիկանության Գավառի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի, որովայնի փակ՝ տրավմա, որովայնի սուջային պատի սալջարդ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Սարուխան գյուղի բնակիչ՝ 34-ամյա Երջանիկ Դ-ն, իսկ «աջ ակնակապիճի վնասվածք, հեմատոմա» ախտորոշմամբ՝ Սարուխան գյուղի բնակիչ՝ 3-ամյա Ալեքս Լ-ն։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանն ու ոստիկանության Գավառի բաժնի պետ Իգոր Մեսրոպյանը։ Ժամանել է նաև ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը։ Հիվանդանոցում բժիշկները հայտնել են, որ Երջանիկ Դ-ն հայտնել է, որ իրենք վնասվածքները ստացել են Սարուխան գյուղի Հ. Աբրահամյան փողոցում վայր ընկնելու հետևանքով։

Գավառի ոստիկաններն ու ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի ծառայողները տաք հետքերով պարզել են, որ Երջանիկ Դ-ի հայտնածը իրականությունից հեռու է, և նույն օրը, ժամը 16։00-ի սահմաններում Սարուխան գյուղի Հ. Աբրահամյան փողոցում Լանջաղբյուր գյուղի բնակիչ՝ 76-ամյա Հենրիկ Մ-ն, վարելով ՎԱԶ 217030 մակնիշի ավտոմեքենան, վրաերթի է ենթարկել Երջանիկ Դ-ին և Ալեքս Լ-ին, որից հետո, կորցնելով ավտոմեքենայի կառավարումը, բախվել է հանդիպակաց երթևեկող Սարուխան գյուղի բնակիչ՝ 48-ամյա Արտյոմ Խ-ի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենային։

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Բակուր Սարիբեկյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ 

  • Կիսվել: