կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Թրամփը ստորագրել է անօրինական ներգաղթյալների ինքնաարտաքսման ծրագիր սկսելու հրամանագիրը

Թրամփը ստորագրել է անօրինական ներգաղթյալների ինքնաարտաքսման ծրագիր սկսելու հրամանագիրը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է անօրինական ներգաղթյալների ինքնաարտաքսման ծրագիր սկսելու մասին ԱՄՆ պատմության մեջ առաջին գործադիր հրամանագիրը:

Նա այս առնչությամբ Truth Social-ի իր էջում, մասնավորապես, նշել է. «Այսօր ես ստորագրեցի գործադիր հրամանագիր՝ առաջին ինքնաարտաքսման ծրագիրը մեկնարկելու համար։ Ամերիկայում մնացած անօրինական ներգաղթյալները ենթարկվում են պատիժների, այդ թվում՝ հանկարծակի արտաքսման այն վայրեր և եղանակներով, որոնք որոշվում են բացառապես մեր հայեցողությամբ։ ԲՈԼՈՐ ԱՆՕՐԵՆ ԱՆՁԱՆՑ՝ ԱՄՐԱԳՐԵՔ ՁԵՐ ԱՆՎՃԱՐ ՉՎԵՐԹԸ ՀԻՄԱ»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ անօրինական ներգաղթի դեմ պայքարն ԱՄՆ նոր վարչակազմի քաղաքականության առաջնահերթություններից մեկն է։

  • Կիսվել: