Ֆրանսիայից հատուկ ինքնաթիռ կժամանի Հայաստան՝ ֆրանսիացի վիրավոր լրագրողներին էվակուացնելու
Ֆրանսիայից հատուկ ինքնաթիռ կժամանի Հայաստան, որպեսզի էվակուացնի ֆրանսիացի վիրավոր լրագրողներին: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:
Նշենք, որ հակառակորդի հրետակոծության թիրախում է հայտնվել նաև Մարտունիի քաղաքապետարանը, որտեղ վիրավորում է ստացել ֆրանսիացի լրագրողը: Նրա վիճակը ծանր է, գտնվում է Ստեփանակերտի ԲԿ-ում և ենթարկվում է վիրահատությանը: Ադրբեջանական հրետակոծության հետևանքով թիրախավորել է նաև Արցախում լրագրողական առաքելություն իրականացնող Agence France-Presse (AFP) միջազգային լրատվական գործակալության լրագրողներին տեղափոխող մեքենան:



