հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
Ֆրանսահայ լրագրող Ագնես Վահրամյանը՝ franceinfo ռադիոյի տնօրեն

Ֆրանսահայ լրագրող Ագնես Վահրամյանը՝ franceinfo ռադիոյի տնօրեն

Ֆրանսահայ լրագրող Ագնես Վահրամյանը նշանակվել է Ֆրանսիայի հանրային հեռարձակող France Télévisions–ի կազմում գործող franceinfo ռադիոյի տնօրեն՝ օգոստոսի 27-ին հայտարարել է Radio France-ի գործադիր տնօրեն Սիբիլ Վեյլը։

Նա իր պարտականություններին կանցնի սեպտեմբերի 16-ին: Մինչև վերջերս նա եղել է France Télévisions-ի Մերձավոր Արևելքի թղթակիցը և ռազմական թղթակիցը Ուկրաինայում։ Մինչ այդ աշխատել է որպես ԱՄՆ-ում թղթակից: Նա նախկինում եղել է France 2-ի խմբագրի տեղակալ, «Envoyé Special»-ի, այնուհետև France 2-ում երեկոյան լուրերի գլխավոր խմբագիր։

  • Կիսվել: