շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ես շատ չեմ սիրում այդ տեմպի մեջ ապրել․ Աշոտ Փաշինյանը՝ վարչապետի ուղևորություններին չմիանալու մասին

Ես շատ չեմ սիրում այդ տեմպի մեջ ապրել․ Աշոտ Փաշինյանը՝ վարչապետի ուղևորություններին չմիանալու մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը, պատասխանել է լրագրողի այն հարցին, թե ինչու ինքն էլ մայրիկի և քույրերի հետ չի միանում Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցերով ուղևորություններին։

«Ձեզ երբեք չենք տեսնում․ չեն տանո՞ւմ, թե՞ չեք ցանկանում գնալ»,-հետաքրքրվել են Աշոտ Փաշինյանից։

«Ես շատ փոփոխություն չեմ սիրում, ինձ բոլորն ասում են, հուսով եմ՝ ինձանից չեն նեղանում, որ ես չեմ անում դա։ Բայց ես շատ չեմ սիրում այդ տեմպի մեջ ապրել, հաճախ լինել տեղեր, արագ-արագ․․․ Ես սիրում եմ երկիր գնալուց երկար մնալ և ավելի հանգիստ»,-ասել է նա՝ ավելացնելով, որ ցանկություն չունի ՀՀ-ից դուրս ապրելու։

  • Կիսվել: