երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Էս բա թաթիկներ չե՞ք կտրում ու փռեք ասֆալտին. Զոհրաբյանը՝ «Կենտրոն»-ի լրագրողի ու օպերատորի վրա հարձակման մասին

Էս բա թաթիկներ չե՞ք կտրում ու փռեք ասֆալտին. Զոհրաբյանը՝ «Կենտրոն»-ի լրագրողի ու օպերատորի վրա հարձակման մասին

Էս բա թաթիկներ չե՞ք կտրում ու փռեք ասֆալտին: Նման հարցադրում է արել իր ֆեյսբուքյան էջում ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով Կենտրոն ՀԸ լրագրողի ու օպերատորի վրա տեղի ունեցած հարձակմանը:

Նա, մասնավորապես, գրել է.

«Այսօր Հովտաշեն համայնքի մի խումբ բնակիչներ, բեսպրեդելի եւ «նյուհեղափոխական» ժանրի բոլոր կանոններին համաձայն, որպես Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, իրացնելով իրենց տեղային նշանակության ընդվզումը, «սարանչայի» նման հարձակվել են «Կենտրոն» հեռուստաընկերության լրագրողի եւ օպերատորի վրա, հարվածել, վնասել տեխնիկան՝ ողջ «օպերացիան» ուղեկցելով էկզոտիկ հայհոյանքներով։
Լրագրողն ու օպերատորն էլ ընդամենը իրենց գործն էին անում՝ նկարում էին «հովտաշենգեյթը»։
Չմոռանամ հիշեցնել, որ ամեն օր, ճիշտ դոզավորված լայվերով, մեզ՝ հպարտներիս, հիշեցնում են, որ ազատ մամուլը մեր ձեռքբերումն է ու մամուլին հաստատ ասֆալտին չեն փռելու։
Հիմա, ընդամենը մինուճար մի հարց՝ բա լրագրողի ու օպերատորի վրա «սարանչայի» նման հարձակված հրոսակի թաթիկները կտրող չի լինելո՞ւ։
Կամ՝ գոնե ասֆալտին փռելու»։

  • Կիսվել: