կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Երկաթով բարձված «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է. ժամանել են մեծ թվով հրշեջներ ու ոստիկաններ

Երկաթով բարձված «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է. ժամանել են մեծ թվով հրշեջներ ու ոստիկաններ

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։50-ի սահմաններում 31-ամյա Կորյուն Կարապետյանը իր վարած ԿամԱԶ» մակնիշի 964 AԼ 61 համարանիշի ավտոմեքենայով Մյասնիկյան թունելից դեպի Սարալանջի կամուրջ տանող ճանապարհահատվածի սկզբնամասում դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է։

Ինչպես հայտնում է Shamshyan.com–ը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան։

Օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապ օգնության բժիշկների հերթապահ խմբին վարորդը հայտնել է, որ հրաժարվում է բժշկական օգնությունից, քանի որ ինքը չի տուժել։

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։

  • Կիսվել: