չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
Երիտասարդական զբոսաշրջության 1-ին համաշխարհային գագաթնաժողովին մասնակցելու հնարավորություն. Ով կարող է մասնակցել

Երիտասարդական զբոսաշրջության 1-ին համաշխարհային գագաթնաժողովին մասնակցելու հնարավորություն. Ով կարող է մասնակցել

Իտալիայի Սորենտո քաղաքում ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության  (UNWTO) և Իտալիայի Հանրապետության կառավարության աջակցությամբ հունիսի 27-ից հուլիսի 3-ը կկայանա Երիտասարդական զբոսաշրջության 1-ին համաշխարհային գագաթնաժողովը (Global Youth Tourism Summit): Այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:

Միջոցառումը նախատեսված է 2003 թ.-ի հուլիսի 4-ից մինչև 2010 թ.-ի հունիսի 27-ն ընկած միջակայքում ծնված պատանիների և երիտասարդների համար, որոնք հատուկ հետաքրքրություն են ցուցաբերում ՄԱԿ-ի կայուն զարգացման թեմաների (ծրագրերի) և/կամ զբոսաշրջության նկատմամբ: Միջոցառման կազմակերպիչները, բացի  ճանապարհածախսից, կհոգան մասնակիցների կեցության և սննդի ծախսերը:       
 

Ներկայացվող պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են մասնակցության համար գրանցվել հետևյալ հղմամբ՝ https://cvent.me/e24Omo (գրանցման ծածկագիր՝ 1GYTS_Sorrento2022): Աշխատանքային լեզուն անգլերենն է, գրանցման վերջնաժամկետը՝ ս.թ. մայիսի 15-ը ներառյալ:

Միջոցառմանը գրանցման հայտ ներկայացրած թեկնածուն իր և իրեն ուղեկցող անձի վերաբերյալ տեղեկատվությունը (անուն, ազգանուն, հեռախոսահամար, էլ. հասցե) մինչև ս.թ. մայիսի 14-ը կարող է ուղարկել [email protected] էլ. հասցեին:

  • Կիսվել: