շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Երգչուհի Շերը հանդես է եկել ի պաշտպանություն Ուկրաինայի

Երգչուհի Շերը հանդես է եկել ի պաշտպանություն Ուկրաինայի

Ամերիկահայ երգչուհի Շերը մեկնաբանել է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը՝ պատմելով, թե ինչու է Ուկրաինան այժմ այդքան կարևոր ԱՄՆ-ի համար։ Այս մասին աստղը գրել է Twitter-ի իր էջում չորեքշաբթի՝ փետրվարի 23-ին։

Նրա խոսքով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ցանկանում է վերակենդանացնել ԽՍՀՄ-ը։

«Ինչու՞ է Ուկրաինան կարևոր ԱՄՆ-ի համար: Պուտինը դեսպոտ է, Թրամփի հերոսը, և եթե հնարավորություն տրվի, Պուտինը կկլանի ինքնիշխան երկրները, քանի դեռ չի վերակենդանացրել ԽՍՀՄ-ը: Դա Եվրոպան կդարձնի փոքր և անպաշտպան: Ռուսաստանը, Չինաստանը, սաուդցիները ցանկանում են մեզ ծնկի բերել և իդեալական հնարավորություն են տեսնում դրա համար։ Նրանք տեսնում են ատելություն, պառակտում, թուլություն»,- ասել է Շերը:

  • Կիսվել: