ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Երևանում վերելակի հորանում հրդեհ է բռնկվել․ կան տուժածներ

Երևանում վերելակի հորանում հրդեհ է բռնկվել․ կան տուժածներ

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն օգոստոսի 7-ին, ժամը 11։47-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Հայրիկ Մուրադյան փողոցի 42/2 շենքի վերելակի հորանում հրդեհ է բռնկվել։ Նախնական տվյալներով կան տուժածներ։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խմբերը:

  • Կիսվել: