ուրբաթ, մայիս 23
23 / 5 / 2025
Երևանում վարորդը Mitsubishi Colt-ով «Էլ գարդեն» ռեստորանից «Դալմա Գարդեն Մոլ» տանող ճանապարհին կողաշրջվել է

Երևանում վարորդը Mitsubishi Colt-ով «Էլ գարդեն» ռեստորանից «Դալմա Գարդեն Մոլ» տանող ճանապարհին կողաշրջվել է

Այսօր՝ մարտի  15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:50-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ, 36-ամյա Արթուր Ս.-ն իր վարած  Mitsubishi Colt մակնիշի  ավտոմեքենայով  «Էլ Գարդեն» ռեստորանային համալիրից  դեպի  «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոն  տանող ճանապարհին դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող  Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար  Արմեն Գասպարյանի, վաշտի հրամանատար Ստաֆֆի Դիլանյանի գլխավորությամբ:

Տեղում  ուժեղացված  ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Վարանցով Բալասանյանն ու Էդիկ Ավետիսյանը: Փաստի առթիվ պարեկային ծառայությունում նյութեր են նախապատրաստվում: 

  • Կիսվել: