ուրբաթ, մայիս 23
23 / 5 / 2025
Երևանում ծննդաբերությունից հետո ծննդկան է մահացել

Երևանում ծննդաբերությունից հետո ծննդկան է մահացել

Երևանի ծննդատներից մեկում երեկ ծննդկան է մահացել: Տեղեկությունը «Հայկական ժամանակի» հետ զրուցում հաստատատեց առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը, գրում է «Armtimes.com»-ը:

Մահացած ծննդկանը 30 տարեկան էր: Մահվան պատճառը հետծննդաբերական շրջանում առաջացած պրեէկլամպսիան է (հղիության ախտաբանություններից է, որը բնութագրվում է զարկերակային գերճնշումով և հաճախ մեզում սպիտակուցի զգալի քանակությամբ):

Կինը երեխային լույս աշխարհ է բերել կեսարյան հատման միջոցով: Երեխան լույս աշխարհ է եկել 36 շաբաթականում: Նա առողջական որևէ խնդիր չունի: Ծնողների երկրորդ երեխան է: 

  • Կիսվել: