հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Երևանում սրճեփ սարքից հոսանքահարված 13-ամյա տղան տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է

Երևանում սրճեփ սարքից հոսանքահարված 13-ամյա տղան տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է

Այսօր՝ հուլիսի 27-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։00-ի սահմաններում «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել 13-ամյա տղա։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեխան հիվանդանոց է տեղափոխվել Բաշինջաղյան փողոցի շենքերից մեկի ավտոտնակից, որտեղ սրճեփ սարքից հոսանքահարվել է։   Բժիշկները պայքարել են երեխայի կյանքի համար, սակայն, ցավոք, նրա կյանքը փրկել չի հաջողվել։ 

Այս պահին ահազանգով արդեն հիվանդանոց են ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը։  Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

 

  • Կիսվել: