շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Նովոսիբիրսկի մարզում մոտորանավակի վթարի պատճառով ամբողջ Բերդսկը հոսանքազրկվել է

Նովոսիբիրսկի մարզում մոտորանավակի վթարի պատճառով ամբողջ Բերդսկը հոսանքազրկվել է

Նովոսիբիրսկի մարզի Բերդսկ քաղաքը հոսանքազրկվել է, երբ մոտորանավակը բախվել է էլեկտրամատակարարման հոսքագծին, հայտնել է Ռուսաստանի Քննչական կոմիտեի Արևելյան միջտարածաշրջանային վարչության մամուլի ծառայությունը, տեղեկացնում է Коммерсантъ-ը:

Նշվումէ , որ դեպքը տեղի է ունեցել Բերձ (Бердь) գետի վրա՝ քաղաքի մերձակայքում։ 2021 թվականի բաց աղբյուրների տվյալներով՝ Բերդսկում ապրում է մոտ 100 հազար մարդ։

Բերդսկի ղեկավար Ռոման Բուրդինն իր տելեգրամյան ալիքում հայտնել է, որ  մոտորանավակի անձնակազմի բոլոր անդամները ողջ են։ Նախնական տվյալներով՝ միջադեպի պատճառը եղել է տեխնիկական անսարքությունը։

Նովոսիբիրսկի մարզային տրանսպորտի հետաքննչական վարչությունը սկսել է նախաքննական ստուգում ներքին ջրային փոխադրամիջոցների անվտանգության կանոնների խախտման և շահագործման հանգամանքներով (ՌԴ Քրեական օրենսգրքի 263-րդ հոդված):

 

  • Կիսվել: