ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Երևանում շինկազմակերպություններից մեկում հնչած կրակոցների հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորներից մեկը մահացել է

Երևանում շինկազմակերպություններից մեկում հնչած կրակոցների հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորներից մեկը մահացել է

Մայիսի 18-ին Երևան քաղաքի հիվանդանոցներից մեկի վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել է Երևանի բակիչ 46-ամյա Արտյոմ Սմբատյանը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հիվանդանոց էր տեղափոխվել մայիսի 15-ին Երևանի Արա Սարգսյան փողոցի 18/20 հասցեում տեղի ունեցած կրակոցների և դանակահարությունների հետևանքով։ Նա հիվանդանոցում ենթարկվել էր վիրահատության, և բժիշկները նրա ոտքը անդամահատել էին։ 

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել է ֆոտոլրագրողը, մայիսի 15-ին, կրակոցներ և դանակահարություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:30-ից 22:00-ի  սահմաններում  ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Արա Սարգսյան փողոցի 18/20 հասցեում գտնվող գրասենյակներից մեկում կրակոցներ են հնչել և կան վիրավորներ:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանը, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Արթուր Հակոբյանը: 

Ժամանել են նաև Ոստիկանության Մաշտոցի բաժնի պետ Կարեն Բունիաթյանը, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ  Արկադի Սահակյանն ու քրեական հետախուզության բաժանմունքի պետ Գևորգ Պողոսյանը:

Ահազանգով ժամանել են նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Էդգար Բալոյանի և հատապես կարևոր գործերով ավագ քննիչներ Նարեկ Երանոսյանի ու Վահե Խանզադյանի գլխավորությամբ:

Այս պահին դեպքի վայրի զննություն են կատարում քննիչները, և տեղում աշխատում է նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Փորձաքրեագիտական վարչության ավագ փորձաքրեագետ Սերգեյ Բադալյանը:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, վաշտի հրամանատր Արսեն Ստեփանյանի գլխավորությամբ:

Ոստիկաններն ու քննիչները օֆիսային տարածքում և դրսում հայտնաբերել են մեծ քանակի արնանման հետքեր, կրակված 3 պարկուճ, 1 գնդակ, էլեկտրաշոկ, ծխախոտի տուփ, որի մեջ եղել են դեղնականաչավուն զանգված և կաթոցիչ:

Դեպքի փաստով՝  Է. Բալոյանի որոշմամբ ստեղծվել  է քննչական խումբ, և ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ դեպքի հանգամանքները պարզելու, վիրավորների ինքնությունը ճշտելու ուղղությամբ: 

Ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև, որ նշված վայրից 1 հոգի հրազենային վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն, 1 հոգի էլ դանակի մի քանի հարվածներ է ստացել ու տեղափոխվել «Արմենիա» բժշկական  կենտրոն: 

Դեպքի վայրում նաև ուժեղացված ծառայություն են կատարում Ոստիկանության Մաշտոցի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչներ Մայիս Հովհաննիսյանը, Արթուր Խաչատրյանն ու Ռուստամ Մարգարյանը, որպեսզի հետարքրասեր քաղաքացիները չհավաքվեն: 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այս գրասենյակն օգտագործվում է շինարարական կազմակերպությունը: 

Մինչ քննչական խումբն աշխատում էր դեպքի վայրում, ոստիկանները պարզել են, որ վիրավորներն են՝ 38-ամյա Արմեն Անտոնյանը և 46-ամյա Արտյոմ Սմբատյանը։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա
© https://shamshyan.com/hy/article/2023/05/20/1239044

  • Կիսվել: