կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Երևանում նոր կառուցվող բարձրահարկ էլիտար շենքում հայտնաբերվել է 30-ամյա տղամարդու դի

Երևանում նոր կառուցվող բարձրահարկ էլիտար շենքում հայտնաբերվել է 30-ամյա տղամարդու դի

Երեկ՝ սեպտեմբերի 22-ին, հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել Երևանում կառուցվող էլիտար շենքերից մեկում: Ժամը 12:15-ի սահմաններում շտապօգնության «Արաբկիր» ենթակայանից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների 14 բուժբրիգադի խումբը կանչով մեկնել է Վրացական փողոց 21 հասցեի հարևանությամբ  գտնվող շինհրապարակ, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Սերգեյ Մամիկոնյանի գլխավորությամբ:Ժամանել են նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Հրաչ Ղազարյանի գլխավորությամբ:

Ոստիկաններն ու քննիչները նշված կիսակառույց շենքի բակում հայտնաբերել են Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկի բնակիչ 30-ամյա Անդրանիկ Հարթենյանի դին, ով նոր կառուցվող 16 հարկանի շենքի տանիքից վայր է ընկել 2-րդ հարկի կիսակառույց բաց պատշգամբի վրա և տեղում մահացել: 

Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:Քննիչի որոշմամբ նշանկավել է դիակի դատաբժշկական փորձաքննությունն:Գ. Շամշյանի տեղեկություններով շենքը կառուցում է Ազգային ժողովի նախկին պատգամավորներից մեկի եղբայրը և այն լինելու է Վրացական փողոցի մի քանի հասցեներում, որպես բնակելի համալիր:

Դեպքի վայրում հավաքվածները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել ասում էին, որ իրենք լսել են, որ մահացածը տանիքից ընկել է կռանի կողմից անզգուշաբար հարված ստանալու հետևանքով: Այդ տեղեկությունը ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են: 

  • Կիսվել: