Երևանում հերթական խոշոր ավտովթարն է տեղի ունեցել․ բախվել են Kia-ն ու Chevrolet-ը․ կան վիրավորներ․ պատճառը՝ լուսակիրի անսարքությունն է
յսօր, ապրիլի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։30-ի սահմաններում Սեբաստիա փողոցում «Արմենիա Դե Լյուքս» հյուրանոցի դիմաց բախվել են Kia և Chevrolet մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խմբերը, ովքեր մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել վիրավորներին։
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։