երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Երևանում հայտնաբերվել է դեսպանատան կեղծ համարանիշներով ավտոմեքենա

Երևանում հայտնաբերվել է դեսպանատան կեղծ համարանիշներով ավտոմեքենա

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով` հուլիսի 12-ին Երևանում իրականացրել են «Անհատ ձեռներեցից հավաքարար մեկ քայլ է» օպերացիան:

Ինչպես հայտնում է կայքը, ՊԾ Երևան քաղաքի գնդում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևանում Toyota Avalon մակնիշի ավտոմեքենայի վրա տեղադրված է դեսպանատան կեղծ՝ կարմիր գույնի համարանիշներ, որով երթևեկում են: 

Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի պարեկները Գրիգոր Լուսավորիչ փողոցում հայտնաբերել են ավտոմեքենան և կեղծիք կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և Ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել Երևանի բնակիչ 33-ամյա Սարգիս Ա.-ին: 

Արդեն ոստիկանությունում պարզվել է, որ համարանիշները կեղծված են, իսկ նման համարանիշներն օգտագործում են Հայաստանում հավատարմագրված դեպանատներում սանմաքրման (հավաքարի) աշխատանքների համար օգտագործվող տրանսպորտային միջոցները:  

Կայքի տեղեկություններով՝ բերման ենթարկված Սարգիս Ա.-ն անհատ ձեռներեց է: 

Դեպքի փաստով նախապատրաստվել են նյութեր:

  • Կիսվել: