կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Երևանում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու Mitsubishi-ն

Երևանում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու Mitsubishi-ն

Այսօր՝ հունվարի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։10-ի սահմաններում Գայի պողոտա-Ա. Հովհաննիսյան և Բաղյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի 1-03 շտապօգնության հաշվեկշռում հաշվառված Jinbei մակնիշի և Mitsubishi Grandis մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։ 

  • Կիսվել: