կիրակի, հուլիս 6
6 / 7 / 2025
Ճապոնիայում զգուշացնում են հնարավոր ուժեղ երկրաշարժերի վտանգի մասին

Ճապոնիայում զգուշացնում են հնարավոր ուժեղ երկրաշարժերի վտանգի մասին

Ճապոնիայի իշխանությունները զգուշացրել են երկրի հարավարևմտյան ջրերում հնարավոր ուժեղ երկրաշարժերի վտանգի մասին՝ հանրությանը հորդորելով չտրվել խոշոր աղետի վերաբերյալ անհիմն կանխատեսումներին։

Ըստ տեղի ԶԼՄ-ների՝ ուրբաթ օրը որոշ բնակիչներ տարհանվել են Կյուսյու կղզու ծայրամասում գտնվող մի շարք հեռավոր կղզիներից, որտեղ հինգշաբթի գրանցվել է 5.5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։ Ցնցումն այնքան հզոր էր, որ դժվարացնում էր կանգնած մնալը։

Վերջին երկու շաբաթների ընթացքում Կագոշիմա պրեֆեկտուրայի կղզիներում արձանագրվել է ավելի քան 1000 երկրաշարժային ցնցում։ Դրանք խթանել են խոսակցությունները՝ պայմանավորված ճապոնական մի կոմիքսում հնչող կանխատեսմամբ, որը այս ամսվա ընթացքում Ճապոնիայում խոշոր աղետի հավանականություն է ներկայացնում։

  • Կիսվել: