շաբաթ, հուլիս 5
5 / 7 / 2025
Թաղապետն ու տեղակալը օգնության են կանչել Արաբկիրի ոստիկանությանը. Արտակարգ դեպք Արաբկիրի թաղապետարանում

Թաղապետն ու տեղակալը օգնության են կանչել Արաբկիրի ոստիկանությանը. Արտակարգ դեպք Արաբկիրի թաղապետարանում

Հուլիսի 2-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանոմ։

shamshyan.com-ի տեղեկություններով, Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի շենքի 3-րդ հարկում մի քաղաքացի տևական ժամանակ հնչեցնում է սեռական բնույթի հայհոյանքներ և խոչընդոտում է վարչական շրջանի բնականոն աշխատանքին։

Օպերատիվորեն մեկնել է ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ ավագ համայնքային ոստիկան Հայրապետյանի գլխավորությամբ, որտեղ պարզվել է, որ նույն օրը ժամը 16։15-ի սահմաններում վարչական շրջանի շենք է այցելել մի քաղաքացի, ով բարձրանալով շենքի 3-րդ հարկ խոչընդոտել է աշխատակիցների բնականոն աշխատանքին և տևական ժամանակ՝ 10-15 րոպե շարունակ, բարձրաձայն սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել, որից հետո դուրս է եկել շենքից։

Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները պարզել են տվյալ արաքը կատարած անձի ինքնությունը ում խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածանքի առկայության հիմքով ձերբակալել և ներկայացրել են ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղ պարզվել է, որ նշված անձը հանդիսանում է Կոտայքի մարզի բնակիչ 44-ամյա Գնել  Հ․-ն։

Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք ձերբակալված Գնել Հ․-ի հետ միասին ներկայացվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին։

 

  • Կիսվել: