շաբաթ, հուլիս 5
5 / 7 / 2025
Եվրամիությունն Իսրայելի դեմ պատժամիջոցները կներկայացնի հաջորդ շաբաթ․ Euractiv

Եվրամիությունն Իսրայելի դեմ պատժամիջոցները կներկայացնի հաջորդ շաբաթ․ Euractiv

Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը հաջորդ շաբաթ կհայտարարի Իսրայելի դեմ սահմանափակող միջոցառումների տարբերակները՝ կապված Գազայում ռազմական գործողության հետ: Այս մասին հայտնել է Euractiv պորտալը՝ հղում անելով իր աղբյուրներին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Նրանց տեղեկություններով՝ դիտարկվում են մի քանի սցենարներ, այդ թվում՝ ԵՄ-ի հետ Իսրայելի ասոցացման համաձայնագրի ամբողջական կամ մասնակի կասեցումը, պաշտոնյաների, զինվորականների եւ վերաբնակիչների նկատմամբ պատժամիջոցները:

Բացի այդ, ինչպես պնդում են աղբյուրները, Եվրամիությունը կարող է սահմանափակել առևտուրը Իսրայելի հետ, էմբարգո սահմանել զենքի մատակարարման վրա կամ դադարեցնել գիտատեխնիկական համագործակցությունը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: