Պուտինը գիտի, որ նոր պատժամիջոցներ կարող են լինել. Թրամփ
Դոնալդ Թրամփը մեկնաբանել է օրերս Վլադիմիր Պուտինի հետ ունեցած հեռախոսազրույցը:
«Մենք շատ ենք խոսել պատժամիջոցների մասին։ Պուտինին դրանք այդքան էլ դուր չեն գալիս: Գիտեք՝ նա կարողացել է հաղթահարել այդ սահմանափակումները։ Բայց նաև գիտի, որ նոր պատժամիջոցներ կարող են լինել»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը լրագրողների հետ զրույցում:
Թրամփը ևս մեկ անգամ շեշտել է՝ ցանկանում է, որ ռուս-ուկրաինական պատերազմն ավարտվի:
Ավելի վաղ Սպիտակ տան ղեկավարը կարծիք էր հայտնել, որ Պուտինը չի ցանկանում դադարեցնել հակամարտությունը:
«Ես շատ ավելի խիստ եմ Ռուսաստանի հետ, քան ցանկացած այլ երկրի»,- պնդել է Սպիտակ տան ղեկավարը, հավելել՝ Ուկրաինայի շուրջ իրավիճակը բարդ է։ Թրամփը նաև հայտարարել է, որ Վաշինգտոնը կարող է Patriot ՀՕՊ համակարգեր ուղարկել Ուկրաինային: Նրա խոսքով՝ այդ հարցը դիտարկվում է: