շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Երևանում ավազակային հարձակման է ենթարկվել Իրանի 28-ամյա  քաղաքացի

Երևանում ավազակային հարձակման է ենթարկվել Իրանի 28-ամյա քաղաքացի

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ դեկտեմբերի 21-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևահում։ Ժամը 00։10-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժին է դիմել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի՝ 28-ամյա Մոջադա Շ-ն և հայտնել, որ Փարպեցի փողոցում 5 անհայտ անձինք, որոնցից մեկը դանակով է եղել, սպառնալիքով հափշտակել են իր պայուսակը։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ահազանգով նշված վայր են ժամանել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արման Պապյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները՝ հատկապես կարևոր գործերով քննիչ Հախվերդյանի գլխավորությամբ։ Մոջադա Շ-ն ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ պայուսակի մեջ եղել են գրքեր, իր բջջային հեռախոսը, դրամապանակ, որի մեջ եղել է գումար։ 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներ՝ արարքը կատարած անձանց ինքնությունը պարզելու, նրանց և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տուժածը ժամանակավորապես բնակվում է Ամիրյան փողոցում գտնվող «Սև» հոսթելում։ 

  • Կիսվել: