երեքշաբթի, հունիս 24
24 / 6 / 2025
Հայաստանում Իրանի դեսպանատան մոտ մոմավառություն է իրականացվել՝ հաջակցություն Իրանի

Հայաստանում Իրանի դեսպանատան մոտ մոմավառություն է իրականացվել՝ հաջակցություն Իրանի

Այսօր՝ հունիսի 24-ին, ՀՀ–ում Իրանի Իսլամական հանրապետության մոտ մի խումբ քաղաքացիներ մոմավառություն են իրականացրել՝ իրենց զորակցությունը հայտնելով Իրանի ժողովրդին։

Ակցիայի մասնակիցներին դիմավորել է դեսպանատան ներկայացուցիչը, և շնորհակալություն հայտնել նրանց իրենց աջակցությունն Իրանի ժողովրդին հայտնելու համար։

«Մեզ համար այս ակցիան ոչ միայն զորակցություն է մեր բարեկամ Իրանին, այլև միջոց է հայ հասարակությանը լսելի դարձնելու՝ Իրանի օրինակը ցույց է տալիս, որ չարիքը քնած չէ, և ցանկացած պահի Հայաստանը ևս կարող է հարձակման ենթարկվել։ Աշխարհը կշարունակի հանցավոր լռություն պահպանել։ Մենք միշտ պետք է պատրաստ լինենք մեզ պաշտպանելու»,–լրագրողների հետ զրույցում ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։

 

  • Կիսվել: