Կիևի վրա գիշերային հարձակման հետևանքով 7 տուժածներից 2-ը երեխաներ են
Կիևում անօդաչու թռչող սարքերի գիշերային հարձակման հետևանքով ավերածություններ և հրդեհներ են արձանագրվել քաղաքի երեք շրջաններում, հայտնել է РБК-Украина-ն՝ հղում անելով Արտակարգ իրավիճակների պետական ծառայությանը (ԱԻՊԾ)։
Նշվում է, որ արդեն հայտնի է յոթ տուժածի մասին, որոնց թվում կան երկու երեխաներ։
ԱԻՊԾ-ից հայտնել են, որ հրդեհներ և ավերածություններ են արձանագրվել ուկրաինական մայրաքաղաքի Օբոլոնի, Սվյատոշինի և Շևչենկոյի շրջաններում։ Հրդեհները, որոնք բռնկվել էին Կիևի վրա հերթական օդային հարձակման հետևանքով, արդեն մարվել են։
«Ընդհանուր առմամբ, ԱԹՍ-ների հարձակման հետևանքով տուժել է 7 մարդ, որոնցից 2-ը՝ երեխա։ Տուժածների մասին տեղեկատվությունը ճշտվում է»,-հայտնել են ծառայությունից։