«Աշխարհն անարդար ա». Փամբուխչյանը՝ Շենգավիթի թաղապետին կալանավորելու, իսկ Նոր Նորքի թաղապետին չկալանավորելու մասին
Միջանձնային հարցեր են եղել, ավել բան չեմ կարող ասել, չեմ կարող նաև պնդել որ ծեծ տեղի ունեցել է։ Այս մասին այսօր՝ հունիսի 24–ին, Երեւանի քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում նշեց Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը՝ անդրադառնալով նրան, որ օրերս կալանավորվեց Շեգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը, որը ըստ տեղեկությունների, թաղապետարանում ծեծի էր ենթարկել ՔՊ–ական աշխտակցին։
Հարցին՝ ինչպե՞ս եղավ, որ Նոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը ուղիղ եթերում ծեծեց քաղաքացուն, բայց չկալանավորվեց, իսկ Շենգավիթի թաղապետը կալանավորվեց, թեեւ այս դեպքում դա ոչ ոք չի տեսել, փոխքաղաքապետը պատասխանեց. «Քրեական գործ կա հարուցված, վստահ եմ, որ իրավապահ մարմինները կարող են առանձին մոտենալ դեպքերին և մի դեպքում որոշում կայացվի, որ պետք է գնալ կալանքի, մյուս դեպքում չգնալ։
Իմ աչքով նայելը մեկ հարց է, իրավական գնահատականը մեկ այլ հարց է։ Քանի դեռ դատարանով չկա դատավճիռ, մեղքը ապացուցած չէ, այսինքն ներկա պահին բոլորը, այդ թվում Ռազմիկ Մկրտչյանը, անմեղ են։
Աշխարհը առհասարակ անարդար է։ Մեր իշխանությունը փորձում է ապահովել արդարություն և արդարադատություն»։