երեքշաբթի, հունիս 24
24 / 6 / 2025
ԱՄՆ-ն ցանկանում է Իրանի հետ հետագա փոխգործակցության վերաբերյալ ուղիղ երկխոսություն. Վենս

ԱՄՆ-ն ցանկանում է Իրանի հետ հետագա փոխգործակցության վերաբերյալ ուղիղ երկխոսություն. Վենս

Միացյալ Նահանգները ձգտում է Իրանի հետ ուղիղ երկխոսության՝ հետագա փոխգործակցության հնարավորությունների շուրջ. մինչ օրս նման գրեթե բոլոր շփումները եղել են միջնորդների միջոցով: Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Fox News-ի եթերում:

«Ուղերձները միշտ փոխանցվում են որևէ միջնորդի միջոցով: Իրանցիների հետ դա հետևողականորեն այդպես է եղել: Անշուշտ, մենք կցանկանայինք խոսել նրանց հետ, նախագահը դա հստակ հասկացրել է: Մենք կցանկանայինք ուղիղ զրույց ունենալ այն մասին, թե ինչպես առաջ շարժվենք», - նշել է Վենսը:

 

  • Կիսվել: