ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Երևանում 29-ամյա վարորդը Toyota-ով բախվել է բետոնե եզրաքարին և հայտնվել ձորում. կա վիրավոր

Երևանում 29-ամյա վարորդը Toyota-ով բախվել է բետոնե եզրաքարին և հայտնվել ձորում. կա վիրավոր

Նոյեմբերի 2-ին կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։40-ի սահմաններում Երևանի բնակիչը՝ 29-ամյա Արթուր Մելքոնյանը իր վարած Toyota Corolla մակնիշի ավտոմեքենայով Վիլնյուսի փողոցում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե եզրաքարին, անուհետև հայտնվել ձորում՝ բախվելով հողաթմբերին, ապա՝ երկաթե ճաղավանդակին, գրում է shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով Ա. Մելքոնյանը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչները, ովքեր սպասում են, որպեսզի վթարի հարևանությամբ անցնող բարձրավոլտ էլեկտրաէներգիան ժամանակավորապես դադարեցնեն, որպեսզի հնարավոր լինի անվտանգ ավտոմեքենան դուրս բերել երթևեկելի գոտի։ 

  • Կիսվել: