Փաշինյանը Գոռավան և Եղեգնավան բնակավայրերում ծանոթացել է կառուցվող մանկապարտեզների շինարարության ընթացքին
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վեդի համայնքի Գոռավան և Եղեգնավան բնակավայրերում ծանոթացել է կառուցվող մանկապարտեզների շինարարության ընթացքին։
Նիկոլ Փաշինյանն այցելության վերաբերյալ տեսանյութը տարածել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։
Վարչապետը հետաքրքրվել է կառուցման ժամկետներից և նշել, որ եթե կան նախագծի մի քանի հաջողված տարբերակներ, ապա ժամանակ խնայելու համար կարելի է մյուս տեղերում ևս դրանք կիրառել։ «Այսինք, եթե գոհ ենք նախագծերից, սիրուն նախագծեր են, ինչո՞ւ չանենք՝ ամեն անգամ նախագծի վրա զրոյից տանջվելու փոխարեն»։
Մանրամասները տեսանյութում։



