Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների վիճարկման մասով ՍԴ որոշումը կհրապարակվի 17։55-ին
Այսօր, ժամը 17.55-ին կհրապարակվի Սահմանադրական դատարանի որոշումը 2026 թվականի հունիսի 14-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» որոշման հետ կապված վեճի վերաբերյալ: Այս մասին հայտնում են ՍԴ–ից։



