հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Երևանի Սայաթ-Նովա-Չարենց փողոցների խաչմերուկում մոպեդը կողաշրջվել է. կա վիրավոր

Երևանի Սայաթ-Նովա-Չարենց փողոցների խաչմերուկում մոպեդը կողաշրջվել է. կա վիրավոր

Այսօր՝ օգոստոսի 12-ին, մոպեդի մասնակցությամբ ինքնավթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։30-ի սահմաններում Հարություն Ավետիսյանը իր վարած Yamaha Scooter մակնիշի մոպեդով Սայաթ-Նովա-Չարենց փողոցների խաչմերուկում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների  նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, սակայն փրկարարների կարիք չի զգացվել։ Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև «Աստղիկ» բժշկական կենտրոն տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են  ցուցաբերել։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության 1-ին գումարտակի 1-ին վաշտի ավագ պարեկներ Արմեն Մկրտչյանն ու Կարապետ Պատուրյանը։  Վթարի մասին Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Պարեկային ծառայության Երևանի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Խաչիկ Գինոսյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ Խ. Գինոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ 

  • Կիսվել: