Երևանի մետրոյում ուղևորափոխադրումների թիվն աճել է
Ապրիլի 1-10-ն ընկած ժամանակահատվածում Երևանի մետրոյում ուղևորափոխադրումների թիվն էականորեն աճել է։ Երևանի քաղաքապետարանում կայացած գործակարգավարական խորհրդակցության ժամանակ տեղեկությունը հայտնեց Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի ղեկավար Գևորգ Ավետիսյանը։
Նա, մասնավորապես, նշեց, որ վերոհիշյալ ժամանակահատվածում մետրոն ունեցել է 609 632 ուղևոր, ինչը 163 618 ուղևորով ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։