ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Երևանի, Լոռու և Շիրակի պարեկները մեկ շաբաթում հայտնաբերել են ճանապարհային երթևեկության 2 357 խախտում

Երևանի, Լոռու և Շիրակի պարեկները մեկ շաբաթում հայտնաբերել են ճանապարհային երթևեկության 2 357 խախտում

Երևանի պարեկները մայրաքաղաքում օգոստոսի 1-ից 8-ն իրականացրած ծառայության արդյունքում հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 1377 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 260 մեքենա։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 170, առանց վարորդական իրավունքի վկայականի 219 անձ։

«43 տրանսպորտային միջոց շահագործվել է հաշվառման համարանիշերը սահմանված տեղում չփակցված, 4-ը՝ ժամկետանց ժամանակավոր համարանիշերով, 10-ը՝ ստանդարտին չհամապատասխանող, 2-ը՝ փակված, 4-ը՝ անընթեռնելի համարանիշերով, 1-ը՝ առանց համարանիշերի։ 70 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 482-ը՝ տեխնիկական զննություն չանցած։ Բացի այդ, Երևանի պարեկները, տարբեր կասկածանքներով, ձերբակալել ու բաժիններ են տարել 44 անձի»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ նույն ժամանակահատվածում Շիրակի և Լոռու մարզերի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 980 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 108 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 22, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 100 անձ։ 13 մեքենա շահագործվել է հաշվառման համարանիշերը սահմանված տեղում չփակցված, 1-ը՝ ստանդարտին չհամապատասխանող, 4-ը՝ 1 համարանիշով։ Բացի այդ, Շիրակի և Լոռու պարեկները, տարբեր կասկածանքներով, ձերբակալել ու բաժիններ են տարել 5 անձի։

  • Կիսվել: