Ձերբակալվել են ոստիկանության աշխատակիցներ
Ոստիկանության աշխատակիցներ են ձերբակալվել։ Լուրը հաստատել են Հակակոռուպցիոն կոմիտեից՝ նշելով, որ ոստիկանության աշխատակիցները ձերբակալվել են իրենց վստահված խոշոր չափերով գույքը հափշտակելու մեղադրանքներով։
Նշենք, որ խոսքը հատուկ պահպանվող տարածքում գտնվող մեքենաներ, մեքենաների ավտոպահեստամասեր հափշտակելու և վաճառելու մասին է։