երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Երևան-Սևան ավտոճանապարհին ձորակն ընկած ավտոմեքենայի վարորդն ու երկու ուղևոր տեղափոխվել են հիվանդանոց

Երևան-Սևան ավտոճանապարհին ձորակն ընկած ավտոմեքենայի վարորդն ու երկու ուղևոր տեղափոխվել են հիվանդանոց

Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը հունիսի 18-ին, ժամը 15։51-ին տեղեկություն է ստացել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ընկել է ձորը․ կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 41-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս․ Մ․, ծնված 2000 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ճամփեզրի երկաթե արգելապատնեշին և հայտնվել ձորակում (մոտ 4 մ)՝ կողաշրջված:

Նշվում է, որ մինչ փրկարարների կանչի վայր հասնելն ավտոմեքենայի վարորդը, ուղևորներ Ա․ Ք․-ն (ծնված 2003 թ․) և Ն․ Ռ․-ն (ծնված 1999 թ․) հոսպիտալացվել են Հրազդանի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

  • Կիսվել: