երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
ՆԳՆ ՓԾ Երևանի քաղաքի փրկարարական վարչությունը շարունակում է հատուկ տակտիկական ուսումնավարժությունները

ՆԳՆ ՓԾ Երևանի քաղաքի փրկարարական վարչությունը շարունակում է հատուկ տակտիկական ուսումնավարժությունները

Աշխատանքային պլանի համաձայն Երևան քաղաքի փրկարարական վարչության ենթակա ստորաբաժանումների կողմից «Երևանի թիվ 49 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում և «Թիվ 13 պոլիկլինիկա» ՓԲԸ-ի «Նորագավիթ» ստորաբաժանումներում անցկացվեցին «Անձնակազմի և սաների պաշտպանության կազմակերպումը հրդեհի դեպքում» և «Երկրաշարժի ժամանակ աշխատակիցների և այցելուների պաշտպանության միջոցառումների կազմակերպումը և իրականացումը» թեմաներով հատուկ տակտիկական ուսումնավարժություններ։

Հատուկ տակտիկական ուսումնավարժությաններին ներգրավված էին «Թիվ 13 պոլիկլինիկա» ՓԲԸ-ի «Նորագավիթ» ստորաբաժանման ղեկավար կազմը, կազմավորումները (փրկարարական, հակահրդեհային, կապի և ազդարարման, առաջին օգնության ցուցաբերման, հասարակական կարգի պահպանման) և տարհանման խումբը, իսկ մսուր-մանկապարտեզում՝ կենտրոնի կազմավորումները, անձնակազմը և սաները:

Ուսումնավարժությունների նպատակներն էին’
1. ստուգել կազմավորումների անձնակազմի գիտելիքները երկրաշարժի և հրդեհի ժամանակ,
2. ուսումնասիրել և կատարելագործել կազմավորումների գործնական ունակությունները,
3. բարձրացնել պոլիկլինիկայի պատրաստվածության մակարդակը երկրաշարժի դեպքում, ինչպես նաև մանկապարտեզի անձնակազմի և սաների պատրաստվածությունը ստեղծված իրավիճակում իրենց առջև դրված խնդիրների կատարման ուղղությամբ:

Երկու հաստատություններում էլ հատուկ տակտիկական ուսումնավարժություններն անցկացվեցին մեկ փուլով՝ ազդարարում, տարահանում, անձնակազմի, սաների և այցելուների հաշվառում, հետախուզական հակահրդեհային և փրկարարական աշխատանքների իրականացում, առաջին օգնության ցուցաբերում տուժածին:
Պատրաստված և ակտիվ գործեցին բոլոր խմբերը: Արդյունավետ փոխհամագործակցություն տեղի ունեցավ ղեկավար կազմի և կազմավորումների միջև:
Ավարտից հետո տեղի ունեցավ երկու ուսումնավարժությունների արդյունքների ամփոփում, նշվեցին բացթողումները և արվեցին առաջարկություններ:

  • Կիսվել: