Երասխում սուբվենցիոն ծրագրով ընթացքի մեջ են մարզադպրոցի կառուցման աշխատանքները. Փաշինյան
Երասխում սուբվենցիոն ծրագրով ընթացքի մեջ են մարզադպրոցի կառուցման աշխատանքները: Այս մասին իրր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
՛՛Ծրագրի ընդհանուր արժեքը 173 մլն դրամ է, որից շուրջ 113 մլն դրամը տրամադրել է Կառավարությունը:
Համայնքի մասնակցությունը 15% չափով է, իսկ մասնավորինը 20%՝ ավելի քան 34 մլն։
Շինաշխատանքները կավարտվեն այս տարվա ընթացքում՛՛,-նշել է նա։