երեքշաբթի, հունիս 24
24 / 6 / 2025
2025-ի փոսալցումների մրցույթը հաղթել է մի ընկերություն, որը ուղիղ փոխկապակցված է նախկին իշխանությունների հետ. ՔՊ–ական

2025-ի փոսալցումների մրցույթը հաղթել է մի ընկերություն, որը ուղիղ փոխկապակցված է նախկին իշխանությունների հետ. ՔՊ–ական

Երևան քաղաքում ամբողջական 2025 թվականի փոսալցումների մրցույթը հաղթել է մի ընկերություն, որը ուղիղ փոխկապակցված է նախկին իշխանությունների հետ, ավելի կոնկրետ Ռոբերտ Քոչարյանի հետ։ Այս մասին այսօր՝ հունիսի 24–ին, Երեւանի քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում նշեց Երևանի ավագանու ՔՊ խմբակցության անդամ Միքայել Խաչատրյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք քաղաքային իշխանությունը բավարարված է Երևանում փոսալցման աշխատանքների տեխհսկողության որակով:

«Մենք բազմիցս բողոքել ենք և խնդիր ենք բարձրաձայնել այս մասով։ Մենք արձանագրում ենք, որ այո, կան խնդիրներ, Երևանի քաղաքապետարանի տարբեր համապատասխան ստորաբաժանումներ գնում են ամեն օր և ամեն ժամյա ռեժիմով, և մենք վեր ենք հանելու բոլոր խնդիրները։ Երևանի քաղաքապետարանը, ինչպես բոլոր այլ հարցերում, չի ընդունելու որակին չհամապատասխանող աշխատանքներ։

Կան Երևան քաղաքում մի քանի դեպքեր, որ անորակ աշխատանքները ընդունվել են տարբեր պաշտոնյաների կառավարման ժամանակաշրջանում, և այդ դեպքերով կան հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթներ։

Մենք գնումների մասին օրենքում  ունենք բազմաթիվ բացեր, որը Երևանի ավագանու տիրույթից դուրս է, ԱԺ տիրույթում է և ես տեղյակ եմ, որ Ազգային ժողովի մեր գործընկերները այս պահին կամ առաջիկա արդեն նիստերի ընթացքում կունենան փոփոխություններ գնումների մասին օրենքում»,–ասաց նա։

  • Կիսվել: