Արագածոտնի թեմը կանգնած է Գարեգին Երկրորդի կողքին. հայտարարություն
ՀԱԵ Արագածոտնի թեմը հայտարարություն է տարածել՝ հաջակցություն Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին։
«Արագածոտնի Թեմի Թեմական խորհուրդը, Եկեղեցականաց դասը, պաշտոնեությունը և հավատացյալները կանգնած են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Ազգընտիր Հայրապետ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողքին։ Սիրելի՛ Վեհափառ Տեր, որդիական անմնացորդ սիրով և խոնարհությամբ աղոթում ենք Ձերդ Վեհափառության կենաց արևշատության համար՝ մաղթելով Ձերդ Սրբությանը ուժ, կորով և անվրդով գահակալության երկար տարիներ»,-ասված է հայտարարության մեջ։