Ելփին և Չիվա բնակավայրերում շչակ է գործարկվելու
Սեպտեմբերի 16-ին` ժամը 10:00-14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչությունն Արենի համայնքի Ելփին և Չիվա բնակավայրերում իրականացնելու է «Բնակչության ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով վարժանք։
Գործարկվելու է բնակավայրերի շչակները: ԱԻՆ-ը հորդորում է չանհանգստանալ: