հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ձյուն, մառախուղ, ցածր տեսանելիություն․ Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներն

Ձյուն, մառախուղ, ցածր տեսանելիություն․ Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներն

Փետրվարի 23-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Սիսիանի, Ճամբարակի, Մարտունիի, Գավառի, Սևանի, Հրազդանի, Աբովյանի, Դիլիջանի, Վանաձորի, Սպիտակի, Տաշիրի, Աշոցքի, Արագածի, Ապարանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:

Վարդենյաց լեռնանցքում և Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 20-30 մետր։

Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

  • Կիսվել: